Մի քանի օր առաջ էնպես ստացվեց, որ Indie Libertines-ի լավ ընկերոջ` Արմինե Իկնադոսսյանի համար պետք է անցաթուղթ հանեինք Black Rebel Motorcycle-ի հոկտեմբերի 27-ի համերգի համար: Բայց էնպես ստացվեց, որ ուշացրինք նամակը: Բայց չտխրեցինք, որովհետև գիտենք, որ Արմինեին հաստատ կհաջողվի գոնե վոկալիստ Փիթեր Հայեսի հետ խոսել (դա նրան արդեն երկու անգամ հաջողվել էր): Էդպես էլ եղավ. կասկածներ չկային էլ, որ BRMC-ն լրիվ ունիկալ խումբ է ու թքած ունի բոլոր ստանդարտների ու խումբ-երկրպագուներ շփման համար բոլոր հնարավոր ու անհնար արգելքների վրա: Իմ կյանքում լսած ամենակախարդական պատմություններից մեկը հենց Արմինեի կողմից կարդացեք այստեղ :)
Լուրջ, կարդալուց կհալվեեեք :)
Ի դեպ, էսօր իրենք նոր ԴՎԴ են թողարկում, ու ես պատրաստվում եմ օրիգինալը պատվիրել: Բայց սպասելու եմ նոյեմբերի 5-ին. էդ օրվանից հնարավոր կլինի հենց պաշտոնական կայքից պատվիրել ու հետն էլ մայկա կգա: Իրենք լրիվ արժանի են :*** Beat the Devils Tattoo: Deluxe Version
No comments:
Post a Comment