Վայ էն մարդուն, ով ինձ համոզեց գրանցել indielibertines.net-ը armnetawards-ի համար: :Դ Ոնց որ քարոզարշավ լինի Ֆեյսբուքում: Ցանկությունս էլ կորավ մեր քվեարկության լինկը տարածել, նենց որ հաշվեք` մենք չենք մասնակցում: Ձեր բաններն էլ հանել ենք մեր մոտից: Եթե կազմակերպիչներից ինչ-որ մեկը կարդում ա, խնդրում եմ, մեզ հեռացրեք մասնակիցների ցանկից: Մերսի :)
Մրցանակը գրագետ կայքերի համար ա, բայց ձեր կայքի համարյա ամեն նախադասության մեջ տառասխալ կա, լավ էլի.. Օրինակ սա. "Ներմուծք պատկերված տառերը/թվերը": Համ էլ ասում են, շատ հեշտ կարելի է ջարդել ձեր համակարգը ու մի քանի անգամ քվեարկել: Զգույշ եղեք :)
Համ էլ պարզվում ա` առանց մեր տարածելու էլ մարդիկ քվեարկել էին indielibertines.net-ի օգտին: Բայց դե:
November 17, 2010
November 05, 2010
"Buy BRMC DVD!" campaign
Հաշվի առնելով Black Rebel Motorcycle Club-ի` վերջին մի քանի ամիսների անհաջողությունները (օրինակ, սա և սա) (լավ մարդկանց հետ վատ բաներ են կատարվում)` մեր ընկերների հետ միասին Indie Libertines-ով կամպանիա ենք սկսում "Գնի´ր BRMC-ի DVD-ն" անունով:
Հիմա կասեք` գժվել եք: Չէ, չենք գժվել: Սա էն խումբն է, որն ապրում է իր երաժշտությամբ, էդքան բարեհոգի է իր երկրպագուների նկատմամբ, չի սիրում "ուրիշի դուդուկի տակ պարել" ու միաժամանակ աշխարհի ամենաաղքատ խմբերից է: Որ իրենց KCRW-ի հարցազրույցն էի լսում, քիչ էր մնում լացս գար. շրջագայության ժամանակ թռիչքների տոմսերը մի կերպ էին առնում ու տուն էին վերադառնում համարյա առանց կոպեկ: Իսկ ես մինչև կյանքիս վերջը կհիշեմ, թե ոնց էին ոտքերս սոսնձվել գետնին, ու ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս, երբ իրենք Քյոլնի համերգի վերջում նվագեցին Open Invitation-ը: Ակումբից դուրս էի եկել, ու չեմ հիշում` ոնց եմ տուն գնացել. ամբողջ աշխարհը շուռ էր եկել ինձ համար:
Ես ուզում եմ, որ BRMC-ն նոր ալբոմներ գրի, շատ ալբոմներ: Ես ուզում եմ, որ իրենք շրջագայեն, շաաատ շրջագայեն: Բայց իրենք չեն կարող, եթե իրենց հետ սենց բաներ կատարվեն, որոնց պատճառով իրենք ոչ միայն ֆինանսապես են տուժում, այլ նաև հոգեպես ու բարոյապես. իրենց վերջին հարցազրույցները, մեղմ ասած, էնքան էլ լավատեսական չէին:
Ես ուզում եմ իրենց օգնել, որովհետև կարծում եմ, որ լավ մարդիկ արժանի են, որ իրենց օգնեն: Ուզում եմ օգնել, որովհետև լավ երաժիշտներն արժանի են ստուդիա ունենալ երգեր գրելու համար: Լավ խմբերն արժանի են իրենց երկրպագուների օգնությանը: Իսկ իրենք ավելի քան լավն են:
Վաղվանից` նոյեմբերի 5-ից, իրենց պաշտոնական կայքում հնարավոր է լինելու պատվիրել նոր թողարկված Beat The Devil's Tattoo Exclusive Edition-ը, որը ներառում է Live From London նոր DVD-ն: Amazon-ից ու այլ կայքերից հնարավոր է գնել այն մոտ 20 դոլարով (ի՜նչ էժան է), բայց պաշտոնական կայքից գնելու դեպքում կարելի է պատվերի մեջ ներառել նաև շապիկ ու համերգի mp3 ֆայլերը: Այնպես որ կոչ եմ անում գնել հենց պաշտոնական կայքից:
Վաղը, երբ BRMC-ն դնի DVD-ն վաճառքի, կտեղեկացնեմ: Իսկ հիմա, խնդրում եմ, տարածեք: Եթե ինչ-որ մեկին պիտի նվեր առնեիք, առեք էս ԴՎԴ-ն: Հիանալի նվեր կլինի երաժշտություն սիրողների համար: Համերգից հատված կարող եք նայել այստեղ:
Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կաջակցեն, կգնեն ու կտարածեն: Սիրում եմ ձեզ :*

Labels:
black rebel motorcycle club
November 01, 2010
Ես սիրում եմ BRMC-ին
Մի քանի օր առաջ էնպես ստացվեց, որ Indie Libertines-ի լավ ընկերոջ` Արմինե Իկնադոսսյանի համար պետք է անցաթուղթ հանեինք Black Rebel Motorcycle-ի հոկտեմբերի 27-ի համերգի համար: Բայց էնպես ստացվեց, որ ուշացրինք նամակը: Բայց չտխրեցինք, որովհետև գիտենք, որ Արմինեին հաստատ կհաջողվի գոնե վոկալիստ Փիթեր Հայեսի հետ խոսել (դա նրան արդեն երկու անգամ հաջողվել էր): Էդպես էլ եղավ. կասկածներ չկային էլ, որ BRMC-ն լրիվ ունիկալ խումբ է ու թքած ունի բոլոր ստանդարտների ու խումբ-երկրպագուներ շփման համար բոլոր հնարավոր ու անհնար արգելքների վրա: Իմ կյանքում լսած ամենակախարդական պատմություններից մեկը հենց Արմինեի կողմից կարդացեք այստեղ :)
Լուրջ, կարդալուց կհալվեեեք :)
Ի դեպ, էսօր իրենք նոր ԴՎԴ են թողարկում, ու ես պատրաստվում եմ օրիգինալը պատվիրել: Բայց սպասելու եմ նոյեմբերի 5-ին. էդ օրվանից հնարավոր կլինի հենց պաշտոնական կայքից պատվիրել ու հետն էլ մայկա կգա: Իրենք լրիվ արժանի են :*** Beat the Devils Tattoo: Deluxe Version
Լուրջ, կարդալուց կհալվեեեք :)
Ի դեպ, էսօր իրենք նոր ԴՎԴ են թողարկում, ու ես պատրաստվում եմ օրիգինալը պատվիրել: Բայց սպասելու եմ նոյեմբերի 5-ին. էդ օրվանից հնարավոր կլինի հենց պաշտոնական կայքից պատվիրել ու հետն էլ մայկա կգա: Իրենք լրիվ արժանի են :*** Beat the Devils Tattoo: Deluxe Version
Labels:
black rebel motorcycle club
Subscribe to:
Comments (Atom)