October 20, 2010

Ամենաառաջին ու աննախադեպ, կամ ինչպես լվանալ մարդկանց ուղեղները

Մի քանի շաբաթ առաջ իմացա, որ իմ սիրելի խաղալիք "ամենայն-հայասեր-ռոք-հասարակության-լրագրող" Նունե Այլանջյանի գլխավորությամբ, տո լի մասնակցությամբ (էստեղ դժվար ա հասկանալ, քանի որ իր բերանից ու մատներից դուրս եկող ինֆոն միշտ միլիոն տակ աղավաղված ա լինում), օնլայն ռադիոկայան ա բացվում: Ու չնայած ես ահավոր ՉԱՐ, ՉՈՒԶՈՂ, ՆԱԽԱՆՁ, ԱՆՏԱԿՏ աղջիկ եմ (sun)` մտածեցի, որ կարելի ա հետևել, տեսնել, հասկանալ` ինչ են անում (դե, ինչքան էլ մարդու նկատմամբ հարգանք կամ խաթր չունենաս, դե, հիմա էն ոլորտն ա, որում դու էլ ես գործ անում): Ու մի քանի շաբաթ անցավ, իրենք էդ ռադիոն բացեցին, մի անգամ էլ լսել եմ օնլայն մի երկու երգ, բետա սայտով թրև էկա, հասկացա, որ հլը շատ բան ունեն անելու, դուրս էկա: Տպավորությունս. հա, դե էրեխա են, թող ուրախանան: Էլ չասեմ, որ "սենսացիոն" նյուզ ունեին իրենց մոտ, որտեղ ասվում էր, որ The North Avenues-ը երգ ա թողարկում, բացում ես, պարզվում ա` էդ տեքստից բացի ուրիշ բան չկա:
Անցնում են օրեր, բարի ընկերոջ խնդրանքով մտնում եմ rocker.am, որտեղից սկսվում են շատ սկանդալներ :ԴԴԴ Մտնում եմ ու գտնում 2 լինկ. http://news.am/arm/news/34256.html ու http://www.pcnews.am/news/armenia/1288-radio.html:



Երկու հոդվածներում էլ նշվում է, որ netfm.am-ն առաջին հայկական օնլայն ռադիոկայանն է: Բերվում են փաստարկներ, որ նույնիսկ արդեն գոյություն ունեցող օնլայն ռադիոկայանների հիմքում ֆիզիկապես գոյություն ունեցող ռադիոներն են` hayfm, radiojazz, radiovan etc. Հիմա հարց. իսկ mojoclub.am-ը մինչև netfm.am-իստների մտքի պայծառացումն ի՞նչ էր անում, կարող ա՞ մանկական ռետուզներ էր արտադրում: Իմ հետ "զրույցում" Նունե Այլանջյանը պատասխանեց. "Սիրում եմ ձեզ բոլորիդ, օգնենք իրար ոնց կարող ենք, իսկ չուզողներին էլ բանի տեղ մի դրեք:" Հաշվի առնելով Նունեից ունեցած իմ բոլոր տպավորությունները, այս պատասխանը նշանակում է. "Վայ քո արա, մենք փաստորեն առաջինը չենք, բայց քանի մալալետկեքը ինձ հավատում են, ես էշի կողս դեմ տամ, մեկ ա ես դեմք եմ, սաղ ինձ սիրում են, ես նենց լավն եմ, վոբշմ, չուզողներ, յան տվեք, յախք":
Ովքեր չգիտեն, ասեմ, որ Նունե Այլանջյանն իրեն համարում է լրագրող: Չնայած նա երևի թե ավարտել է լրագրողական որևէ ֆակուլտետ, բայց նրա ԱՄԵՆ քայլ, ԱՄԵՆ գործ ուղղակի խախտում է լրագրողական ԲՈԼՈՐ էտիկական կանոնները:

Երկու կայքերում էլ հոդվածների մասին զեկուցել եմ իրենց խմբագրություն: Եթե պատասխան չստանամ, ուրիշ քայլերի եմ դիմելու: Ի դեպ, PCnews.am-ը հետադարձ կապի ֆորմա չունի, խնդալու ա :Դ

Չուզող ու չար,
goyushek (evil laugh :D)

Թարմացում 1
PCnews.am-ից խոստացան ուղղել հոդվածը: 

Թարմացում 2
PCnews.am-ը "առաջին հայկական online ռադիո" արտահայտությունը փոխեց, դարձրեց "առաջին հայկական online ռոք ռադիո", ինչն էլի ճիշտ չէ, բայց գոնե էդքան կոպիտ սխալ չէ:


Թարմացում 3
Մեկ օրից ավել տևեց, մինչև news.am-ը պատասխանեց: Ու շատ տարօրինակ էր նամակը, որում լրագրողը խնդրում է ինձ նշել մի քանի օնլայն ռադիոկայանների անուններ, որպեսզի ապագայում նրանք գրեն այդ ռադիոների մասին: Հիմա ես ի՞նչ, պիտի լրագրողական հետաքննություն անեմ, իսկ իրենք ալարում ե՞ն գուգլում սըրչ անեն: Տարօրինակ մարդիկ եք:
Mojoclub-ից ինձ Վահանը պատասխանեց, որ բիզնեսի տեսանկյունից էթիկական քայլ չէ գոռալ, որ իրենք առաջինն ու միակն են, հատկապես երբ դա ճիշտ չէ: Վահան, +1:

10 comments:

Anonymous said...

Hargeli Gayane.

Es i srte ev i mtqe kisum em Nune-i nkatmamb uneca& Dzer bolor tpavorutyunner@.

Goyushek said...

Աբրի :)
Բա որ տարածես էս շուխուրը, վաբշե լավ կլինի :)

malaletka said...

Գայ հուսվ եմ նեռվերդ կհերիքի Նունեի հետ :))) բանը հասնի տփելուն ձեն հանի :)

Narek said...

"Ի դեպ, PCnews.am-ը հետադարձ կապի ֆորմա չունի, խնդալու ա :Դ"
Հարգելի Goyushek PCNews.am-ի կայքի ներքևի հատվածում տեղադրված է "ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
PCNews.am
Առաջարկների, հարցերի,
համագործակցության համար
գրեք մեզ.
Էլ. փոստ` pcnews@tools.am"

Goyushek said...

@malaletka: Անպայման, ընկերովի տփոցին ուրախ ա անցնում :Դ
@Narek: Հա, փաստորեն չէի տեսել, որովհետև գովազդների արանքում ա խցկած: Լավ կլիներ` հենց ֆութերում լիներ կամ առանձին մենյուում Contact Us.

Goyushek said...

Թարմացում.
PCnews.am-ը "առաջին հայկական online ռադիո" արտահայտությունը փոխեց, դարձրեց "առաջին հայկական online ռոք ռադիո", ինչն էլի ճիշտ չէ, բայց գոնե էդքան կոպիտ սխալ չէ:

Goyushek said...

Թարմացում

Մեկ օրից ավել տևեց, մինչև news.am-ը պատասխանեց: Ու շատ տարօրինակ էր նամակը, որում լրագրողը խնդրում է ինձ նշել մի քանի օնլայն ռադիոկայանների անուններ, որպեսզի ապագայում նրանք գրեն այդ ռադիոների մասին: Հիմա ես ի՞նչ, պիտի լրագրողական հետաքննություն անեմ, իսկ իրենք ալարում ե՞ն գուգլում սըրչ անեն: Տարօրինակ մարդիկ եք:

Mojoclub-ից ինձ Վահանը պատասխանեց, որ բիզնեսի տեսանկյունից էթիկական քայլ չէ գոռալ, որ իրենք առաջինն ու միակն են, հատկապես երբ դա ճիշտ չէ: Վահան, +1:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Hovo said...

:PPPPPPPPPPPPPPP

Goyushek said...

Հարգարժան Հովո :)
Եթե Աղաջանյան, ապա քսի տված շան նման լեզուն դուրս գցած պետք չի մտնել տարածք, որի տերը ես եմ: Վերջին զգուշացումն է սա քեզ: Հակառակ դեպքում ինձ պես թշնամի ձեռք կբերես, իսկ դա քո առողջությանը վնաս է :)
Եթե ոչ Աղաջանյան, ապա միևնույնն է, իմ տարածքում կամ միտք արտահայտեք, կամ լռեք: Ուղղակի լեզուն դուրս հանած կանգնելով` ապուշի տպավորություն եք թողնում :)