Վայ էն մարդուն, ով ինձ համոզեց գրանցել indielibertines.net-ը armnetawards-ի համար: :Դ Ոնց որ քարոզարշավ լինի Ֆեյսբուքում: Ցանկությունս էլ կորավ մեր քվեարկության լինկը տարածել, նենց որ հաշվեք` մենք չենք մասնակցում: Ձեր բաններն էլ հանել ենք մեր մոտից: Եթե կազմակերպիչներից ինչ-որ մեկը կարդում ա, խնդրում եմ, մեզ հեռացրեք մասնակիցների ցանկից: Մերսի :)
Մրցանակը գրագետ կայքերի համար ա, բայց ձեր կայքի համարյա ամեն նախադասության մեջ տառասխալ կա, լավ էլի.. Օրինակ սա. "Ներմուծք պատկերված տառերը/թվերը": Համ էլ ասում են, շատ հեշտ կարելի է ջարդել ձեր համակարգը ու մի քանի անգամ քվեարկել: Զգույշ եղեք :)
Համ էլ պարզվում ա` առանց մեր տարածելու էլ մարդիկ քվեարկել էին indielibertines.net-ի օգտին: Բայց դե:
November 17, 2010
November 05, 2010
"Buy BRMC DVD!" campaign
Հաշվի առնելով Black Rebel Motorcycle Club-ի` վերջին մի քանի ամիսների անհաջողությունները (օրինակ, սա և սա) (լավ մարդկանց հետ վատ բաներ են կատարվում)` մեր ընկերների հետ միասին Indie Libertines-ով կամպանիա ենք սկսում "Գնի´ր BRMC-ի DVD-ն" անունով:
Հիմա կասեք` գժվել եք: Չէ, չենք գժվել: Սա էն խումբն է, որն ապրում է իր երաժշտությամբ, էդքան բարեհոգի է իր երկրպագուների նկատմամբ, չի սիրում "ուրիշի դուդուկի տակ պարել" ու միաժամանակ աշխարհի ամենաաղքատ խմբերից է: Որ իրենց KCRW-ի հարցազրույցն էի լսում, քիչ էր մնում լացս գար. շրջագայության ժամանակ թռիչքների տոմսերը մի կերպ էին առնում ու տուն էին վերադառնում համարյա առանց կոպեկ: Իսկ ես մինչև կյանքիս վերջը կհիշեմ, թե ոնց էին ոտքերս սոսնձվել գետնին, ու ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս, երբ իրենք Քյոլնի համերգի վերջում նվագեցին Open Invitation-ը: Ակումբից դուրս էի եկել, ու չեմ հիշում` ոնց եմ տուն գնացել. ամբողջ աշխարհը շուռ էր եկել ինձ համար:
Ես ուզում եմ, որ BRMC-ն նոր ալբոմներ գրի, շատ ալբոմներ: Ես ուզում եմ, որ իրենք շրջագայեն, շաաատ շրջագայեն: Բայց իրենք չեն կարող, եթե իրենց հետ սենց բաներ կատարվեն, որոնց պատճառով իրենք ոչ միայն ֆինանսապես են տուժում, այլ նաև հոգեպես ու բարոյապես. իրենց վերջին հարցազրույցները, մեղմ ասած, էնքան էլ լավատեսական չէին:
Ես ուզում եմ իրենց օգնել, որովհետև կարծում եմ, որ լավ մարդիկ արժանի են, որ իրենց օգնեն: Ուզում եմ օգնել, որովհետև լավ երաժիշտներն արժանի են ստուդիա ունենալ երգեր գրելու համար: Լավ խմբերն արժանի են իրենց երկրպագուների օգնությանը: Իսկ իրենք ավելի քան լավն են:
Վաղվանից` նոյեմբերի 5-ից, իրենց պաշտոնական կայքում հնարավոր է լինելու պատվիրել նոր թողարկված Beat The Devil's Tattoo Exclusive Edition-ը, որը ներառում է Live From London նոր DVD-ն: Amazon-ից ու այլ կայքերից հնարավոր է գնել այն մոտ 20 դոլարով (ի՜նչ էժան է), բայց պաշտոնական կայքից գնելու դեպքում կարելի է պատվերի մեջ ներառել նաև շապիկ ու համերգի mp3 ֆայլերը: Այնպես որ կոչ եմ անում գնել հենց պաշտոնական կայքից:
Վաղը, երբ BRMC-ն դնի DVD-ն վաճառքի, կտեղեկացնեմ: Իսկ հիմա, խնդրում եմ, տարածեք: Եթե ինչ-որ մեկին պիտի նվեր առնեիք, առեք էս ԴՎԴ-ն: Հիանալի նվեր կլինի երաժշտություն սիրողների համար: Համերգից հատված կարող եք նայել այստեղ:
Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կաջակցեն, կգնեն ու կտարածեն: Սիրում եմ ձեզ :*

Labels:
black rebel motorcycle club
November 01, 2010
Ես սիրում եմ BRMC-ին
Մի քանի օր առաջ էնպես ստացվեց, որ Indie Libertines-ի լավ ընկերոջ` Արմինե Իկնադոսսյանի համար պետք է անցաթուղթ հանեինք Black Rebel Motorcycle-ի հոկտեմբերի 27-ի համերգի համար: Բայց էնպես ստացվեց, որ ուշացրինք նամակը: Բայց չտխրեցինք, որովհետև գիտենք, որ Արմինեին հաստատ կհաջողվի գոնե վոկալիստ Փիթեր Հայեսի հետ խոսել (դա նրան արդեն երկու անգամ հաջողվել էր): Էդպես էլ եղավ. կասկածներ չկային էլ, որ BRMC-ն լրիվ ունիկալ խումբ է ու թքած ունի բոլոր ստանդարտների ու խումբ-երկրպագուներ շփման համար բոլոր հնարավոր ու անհնար արգելքների վրա: Իմ կյանքում լսած ամենակախարդական պատմություններից մեկը հենց Արմինեի կողմից կարդացեք այստեղ :)
Լուրջ, կարդալուց կհալվեեեք :)
Ի դեպ, էսօր իրենք նոր ԴՎԴ են թողարկում, ու ես պատրաստվում եմ օրիգինալը պատվիրել: Բայց սպասելու եմ նոյեմբերի 5-ին. էդ օրվանից հնարավոր կլինի հենց պաշտոնական կայքից պատվիրել ու հետն էլ մայկա կգա: Իրենք լրիվ արժանի են :*** Beat the Devils Tattoo: Deluxe Version
Լուրջ, կարդալուց կհալվեեեք :)
Ի դեպ, էսօր իրենք նոր ԴՎԴ են թողարկում, ու ես պատրաստվում եմ օրիգինալը պատվիրել: Բայց սպասելու եմ նոյեմբերի 5-ին. էդ օրվանից հնարավոր կլինի հենց պաշտոնական կայքից պատվիրել ու հետն էլ մայկա կգա: Իրենք լրիվ արժանի են :*** Beat the Devils Tattoo: Deluxe Version
Labels:
black rebel motorcycle club
October 26, 2010
Աշխատանքի առաջարկ
Ես աշխատանքս փոխում եմ մի քանի օրից ու ինձ ներկա աշխատավայրում փոխարինող եմ փնտրում: Եթե Web PR-ով, social media-ով հետաքրքրվում եք կամ գիտեք ինչ-որ մեկին, ով հետաքրքրվում է, քոմենթ թողեք: Կամ էլ պարզապես տարածեք սա ձեր ընկերների շրջանում, խնդրում եմ: Շնորհակալ եմ :)
Labels:
job offer
October 25, 2010
MONDIEZ wif Indie Libertines - The Strokes
Ո՞նց, հլը մտածում եք` ինչ եք անելու էսօր երեկոյա՞ն: Բա մտածելու բան ա՞: Էսօր ռոքնռոլ օր ա լրիվ, հլը եղանակըըը :) Նենց որ մեր հետ գալիս եք Friends Bar Strokes նայելու: Ժամը 19.30-ից :)
Facebook Event
Facebook Event
Labels:
The Strokes
October 23, 2010
Ծավալային հարձակում
Երեկ չստացվեց, բայց էսօր նայեցի Massive Attack-ի վերջին ալբոմից էն երգի կլիպը, որն ուղղակի ինձ հալեցնում, տանում ա: Atlas Air-ն էն երգերից ա, որ ուղղակի պաշտում եմ, գժվում եմ.. Չգիտեմ.. Ինքը մի հատ լրիվ ուրիշ բան ա, էս աշխարհից չի.. Բայց մինչև էդ կլիպը նայելը պետք ա Splitting The Atom-ը նայել ;)
Labels:
massive attack
October 22, 2010
The kick-ass Kickers
The Kickers նորաստեղծ երևանյան խումբը, որը նոր է կազմավորվել, փնտրում է կիթառահար ու հարվածահար: Խմբում հիմա Վարդանն (ռիթմ կիթառ, վոկալ) ու Դավիթն են (բաս): Խումբը նվագում է ալտերնատիվ/ինդի ոճում: Ազդեցություններն են. Arctic Monkeys, The Kooks, Kaiser Chiefs:
Մանրամասների համար գրեք info@indielibertines.net հասցեին:
Մանրամասների համար գրեք info@indielibertines.net հասցեին:
Labels:
arctic monkeys,
the kickers
October 21, 2010
Կաշվից բաճկոնիս ապագան
Մի հատ յանըմ կաշվից բաճկոն ունեմ: Իրեն շատ եմ սիրում, ինքը նենց badass ա: Բայց Southside-ի ժամանակ իրա վրա սթիքեր կպցրին, ու երբ պոկեցի սթիքերը, բաճկոնիս "կաշին պլոկվեց": Հիմա հետևից աջ կողմում տենց փչացած ա: Մտածում եմ` ինչ կարելի ա մոգոնել.. BRMC լոգո՞: :P Բայց էդ բաճկոնն ավելի շատ ասոցացնում եմ Arctic Monkeys-ի էս վերջին շրջանի հետ: Այդ կապակցությամբ մտածում եմ` կարելի ա իմ բրիտանական փոքր սթիքեր-դրոշը կպցնել, որը հատուկ հագուստի համար ա.. Հիշեցի Անտոն Կորբինի "Control" ֆիլմը, որտեղ "Յան Քըրթիսը" երկար բաճկոն էր հագել, հետևն էլ մեծ-մեծ ձեռագիր գրած էր HATE.
Որ ասում եմ` պետք ա քիչ կոֆեին ընդունել... :Դ

October 20, 2010
Black Rebel Motorcycle Club-ը թողարկում է Beat The Devil's Tattoo-ի դելյուքսը + DVD
Իրենցից պաշտոնական հայտարարություն չեմ լսել, կայքում չկա գրած, բայց արդեն տարբեր կայքեր, այդ թվում Amazon-ն ու hmv-ն pre-order-ի են դրել: Սպասում եմ պաշտոնական հայտարարության ու հենց DVD-ին (sun): Նշանակում ա` մոտակա MONDIEZ-ին Indie Libertines-ն էլի "հոսթ կանի" BRMC-ին: Դելյուքսը ԴՎԴ-ի հետ թողարկվում ա նոյեմբերի 1-ին: Հենց մանրամասներ լինեն, կգրենք indielibertines.net-ում :)
Ասում են` Լոնդոնի էս շոուն ա լինելու DVD-ում:
Pre-order here: Beat the Devils Tattoo: Deluxe Version
Ասում են` Լոնդոնի էս շոուն ա լինելու DVD-ում:
Pre-order here: Beat the Devils Tattoo: Deluxe Version
Labels:
black rebel motorcycle club
Ամենաառաջին ու աննախադեպ, կամ ինչպես լվանալ մարդկանց ուղեղները
Մի քանի շաբաթ առաջ իմացա, որ իմ սիրելի խաղալիք "ամենայն-հայասեր-ռոք-հասարակության-լրագրող" Նունե Այլանջյանի գլխավորությամբ, տո լի մասնակցությամբ (էստեղ դժվար ա հասկանալ, քանի որ իր բերանից ու մատներից դուրս եկող ինֆոն միշտ միլիոն տակ աղավաղված ա լինում), օնլայն ռադիոկայան ա բացվում: Ու չնայած ես ահավոր ՉԱՐ, ՉՈՒԶՈՂ, ՆԱԽԱՆՁ, ԱՆՏԱԿՏ աղջիկ եմ (sun)` մտածեցի, որ կարելի ա հետևել, տեսնել, հասկանալ` ինչ են անում (դե, ինչքան էլ մարդու նկատմամբ հարգանք կամ խաթր չունենաս, դե, հիմա էն ոլորտն ա, որում դու էլ ես գործ անում): Ու մի քանի շաբաթ անցավ, իրենք էդ ռադիոն բացեցին, մի անգամ էլ լսել եմ օնլայն մի երկու երգ, բետա սայտով թրև էկա, հասկացա, որ հլը շատ բան ունեն անելու, դուրս էկա: Տպավորությունս. հա, դե էրեխա են, թող ուրախանան: Էլ չասեմ, որ "սենսացիոն" նյուզ ունեին իրենց մոտ, որտեղ ասվում էր, որ The North Avenues-ը երգ ա թողարկում, բացում ես, պարզվում ա` էդ տեքստից բացի ուրիշ բան չկա:
Անցնում են օրեր, բարի ընկերոջ խնդրանքով մտնում եմ rocker.am, որտեղից սկսվում են շատ սկանդալներ :ԴԴԴ Մտնում եմ ու գտնում 2 լինկ. http://news.am/arm/news/34256.html ու http://www.pcnews.am/news/armenia/1288-radio.html:
Երկու հոդվածներում էլ նշվում է, որ netfm.am-ն առաջին հայկական օնլայն ռադիոկայանն է: Բերվում են փաստարկներ, որ նույնիսկ արդեն գոյություն ունեցող օնլայն ռադիոկայանների հիմքում ֆիզիկապես գոյություն ունեցող ռադիոներն են` hayfm, radiojazz, radiovan etc. Հիմա հարց. իսկ mojoclub.am-ը մինչև netfm.am-իստների մտքի պայծառացումն ի՞նչ էր անում, կարող ա՞ մանկական ռետուզներ էր արտադրում: Իմ հետ "զրույցում" Նունե Այլանջյանը պատասխանեց. "Սիրում եմ ձեզ բոլորիդ, օգնենք իրար ոնց կարող ենք, իսկ չուզողներին էլ բանի տեղ մի դրեք:" Հաշվի առնելով Նունեից ունեցած իմ բոլոր տպավորությունները, այս պատասխանը նշանակում է. "Վայ քո արա, մենք փաստորեն առաջինը չենք, բայց քանի մալալետկեքը ինձ հավատում են, ես էշի կողս դեմ տամ, մեկ ա ես դեմք եմ, սաղ ինձ սիրում են, ես նենց լավն եմ, վոբշմ, չուզողներ, յան տվեք, յախք":
Ովքեր չգիտեն, ասեմ, որ Նունե Այլանջյանն իրեն համարում է լրագրող: Չնայած նա երևի թե ավարտել է լրագրողական որևէ ֆակուլտետ, բայց նրա ԱՄԵՆ քայլ, ԱՄԵՆ գործ ուղղակի խախտում է լրագրողական ԲՈԼՈՐ էտիկական կանոնները:
Երկու կայքերում էլ հոդվածների մասին զեկուցել եմ իրենց խմբագրություն: Եթե պատասխան չստանամ, ուրիշ քայլերի եմ դիմելու: Ի դեպ, PCnews.am-ը հետադարձ կապի ֆորմա չունի, խնդալու ա :Դ
Չուզող ու չար,
goyushek (evil laugh :D)
Թարմացում 1
PCnews.am-ից խոստացան ուղղել հոդվածը:
Թարմացում 2
PCnews.am-ը "առաջին հայկական online ռադիո" արտահայտությունը փոխեց, դարձրեց "առաջին հայկական online ռոք ռադիո", ինչն էլի ճիշտ չէ, բայց գոնե էդքան կոպիտ սխալ չէ:
Թարմացում 3
Մեկ օրից ավել տևեց, մինչև news.am-ը պատասխանեց: Ու շատ տարօրինակ էր նամակը, որում լրագրողը խնդրում է ինձ նշել մի քանի օնլայն ռադիոկայանների անուններ, որպեսզի ապագայում նրանք գրեն այդ ռադիոների մասին: Հիմա ես ի՞նչ, պիտի լրագրողական հետաքննություն անեմ, իսկ իրենք ալարում ե՞ն գուգլում սըրչ անեն: Տարօրինակ մարդիկ եք:
Mojoclub-ից ինձ Վահանը պատասխանեց, որ բիզնեսի տեսանկյունից էթիկական քայլ չէ գոռալ, որ իրենք առաջինն ու միակն են, հատկապես երբ դա ճիշտ չէ: Վահան, +1:

brainwash
October 19, 2010
Քամբեք
Մի քանի ամիս Լայվջըրնըլը բզբզելուց հետո հասկացա, որ Բլոգսպոտից լավ բան չկա, էնպես որ վերադառնում եմ էստեղ:
Մտածում եմ ջնջեեեեմ, չջնջեեեեմ նախորդ պոստերս ստեղի..
Մտածում եմ ջնջեեեեմ, չջնջեեեեմ նախորդ պոստերս ստեղի..
Labels:
black rebel motorcycle club,
blogspot,
livejournal
Subscribe to:
Comments (Atom)