April 01, 2011
Keep Calm and Dance Like Thom Yorke
Երբ Խելացի Ռադիոգլուխները բոլորի համար անսպասելիորեն թողարկեցին ալբոմը ու դրանից առաջ բոլորիս ուրախացրին Lotus Flower-ի վիդեոյով, այդ ամբողջ քաշքշուկի, " ինձ արդեն դուր ա գալիս ալբոմը", "վայ , դե գնացեք, ես դաունլոդ եմ անում արդեն", "Լինկ, լինկ, լինկ"... այ սենց հիստերիկ արարողությունից հետո մենք հանգստացանք ու վարակվեցինք նոր ալբոմով:
Երևի դրանից մեր գլուխներն էլ ռադիոգլուխացան ու ռադիոգլուխների ալիքների վրա մինչև հիմա պտտվում էր մի միտք. պարենք ինչպես Թոմը: Վաղը Indie Libertines թիմը հավաքում է Ռադիոհեդ կամավորներին իրար գլխի, որ պարենք Թոմի պես ու այդ ամենը նկարենք:
Ցանկալի է, որ դուք հագնեվեք հենց այնպես, ինչպես Թոմն է հագնված ու էլի մի 47 անգամ վերանայեք վիդեոն:
Facebook Event-ն` այստեղ :)
Labels:
indie libertines,
radiohead
January 17, 2011
Խուլ հարվածայինների ձայնը
Օյո.. ըմմ.. չէ.. :OyO.. սա նոր սմայլ է` ստեղծված հատուկ ինձ համար: Բոլոր կրեդիտները` Kid-ին:
Ինչ էի ասում.. ըըը.. հա´:
Երբ ես Black Rebel Motorcycle Club չեմ լսում, ուրեմն հաստատ ուրիշ բան եմ լսում, որտեղ խուլ հարվածայիններ կան: Չգիտեմ` պսիխադելիկայի ֆենոմենն է, թե մագնի B6-ից ինձ մոտ ձայնային հալյուցինացիաներ են, բայց էս քանի շաբաթ ինչ խումբ լսում եմ, խուլ հարվածայիններ ունեն: Ու ամենակարևորը.. ինձ դուր է գալիս: Ավելի ու ավելի..

January 09, 2011
Շարադրություն. ինչպես եմ անցկացրել ձմեռային արձակուրդը
Եթե դպրոցում լինեի, հաստատ սրա մասին կգրեի շարադրությունս:
Եթե ձեզանից շատերը ուշքի էին գալիս Նոր Տարվա սինդրոմից, մատների վրա այլևս չէին կարողանում հաշվել ալկոհոլի դատարկ շշերը ու բազմոցից այն կողմ չէին ուզում շարժվել, ապա մենք` Indie Libertines-ը, այդ ամենով զբաղվելուց բացի իրականացրինք այն, ինչ մտածել էին դեռ դեկտեմբերի վերջին. քավեր անել Jet-ի երգերից մեկն ու վիդեո նկարել: Դիմեցինք մեր լուսանկարիչ Պոետին (Վահե Հովհաննիսյան), ով էնպիսի բան առաջարկեց, որ դժվար էր հրաժարվել. նկարել stop motion վիդեո: Ու ինձ ցույց տվեց էս 2 վիդեոները.
Ընտրեցինք Jet-ի Last Chance երգը, որովհետև կարելի էր բառախաղ անել. երգում հնչում է honey բառը` last chance, honey: Մենք էլ որոշեցինք, որ վիդեյում գլխավոր դերում կլինի հենց մեղրը: Տեղը տեղին տեսքի բանկայով մեղր չճարվեց սուպերմարկետում, այդ պատճառով մեզ մոտ մեղրն իրականում ծիրանի ջեմ է :D
Հուվարի 5-ին նկարվել է 300+ կադր: Նկարահանումները տևել են մոտ մեկ ժամ: Հաջորդ օրը հավաքվել է վիդեոն, իսկ հունվարի 7-ին ձայնագրվել է երգը ZLo Records-ում: Ձայնագրությունների ընթացքում նկարված կադրերից նույնպես հայտնվել են վիդեոյում: Մի քիչ գլուխներս թեթևանա, բեքսթեյջ կադրերից էլ վիդեո կհավաքենք:
Վիդեոյի ու քավերի պատրաստման նպատակը Jet-ի հայտարարած մրցույթին մասնակցելն էր: Բայց դա ամենակարևոր նպատակը չէր: Կարևորը` այդ օրերը շատ հավես անցան, ու stop motion-ի մասին ահագին բան իմացանք: Շատ բաներ վատ ենք արել, սովորելու տեղ ունենք:
Մի խոսքով` տեսեք ինչ է ստացվել: Իսկ պատմությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
The cover and the video are made for Jet Christmas Contest.
Vocals - Arthur Solakhyan / Guitar - Vahe Hovhannisyan / Bass, Drums, Keyboard - Eduard Peshtmaljyan / Tambourine - Gayane Aghababyan / Mixed at ZLo Records by Eduard Peshtmaljan //
Video starring: Honey / Arthur Solakhyan / Gayane Aghababyan / Gayane Davtyan / Nelly Aghabekyan / Vahe Hovhannisyan //
Camera man - Vahe Hovhannisyan / Video edit - Gayane Aghababyan / Produced at Indie Libertines Records //
Tambourine belongs to Bagrat Aznauryan

jet,
stop motion
Subscribe to:
Comments (Atom)